Ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը բացահայտել է իր կնոջ՝ երգչուհի եւ դիզայներ Վիկտորիա Բեքհեմի դիետայի գաղտնիքները։ Մարզիկը River Cafe Table 4-ի փոդքասթի եթերում պատմել է, որ սիրում է էքսպերիմենտներ անել խոհանոցում եւ փորձել նոր ուտեստներ, իսկ կինն իրենց ամուսնության 25 տարիների ընթացքում ուտում է նույնը:
«Ես շատ էմոցիոնալ եմ վերաբերում ուտելիքին եւ գինուն։ Երբ ինչ-որ համեղ բան եմ ուտում, ապա ցանկանում եմ, որ դա փորձեն բոլօորը», – խոստովանել է Բեքհեմը: – Ցավոք, ես ամուսնացած եմ մի մարդու հետ, ով նույն բանն է ուտում վերջին 25 տարիների ընթացքում։ Մեր հանդիպման պահից նա ուտում է միայն խորոված ձուկ եւ գոլորշու վրա պատրաստված բանջարեղեն։ Շատ հազվադեպ շեղվում է այդ սննդակարգից»։
Բեքհեմը հիշել է, որ իր կինը միայն մեկ անգամ է իրեն թույլ տվել փորձել նրա ափսեից ինչ-որ բան. այդ պահին նա հղի էր Հարփերով, որն այժմ 10 տարեկան է:
«Դա զարմանալի պահ էր, քանի որ այդ ժամանակվանից ի վեր նման բան տեղի չի ունեցել», – եզրափակել է ֆուտբոլիստը:
Բեքհեմի խոսքով՝ կնոջ հետ սննդի մոտեցումների տարբերության պատճառով նա սիրում է տանը մենակ մնալ. օրինակ նա բերել է վերջին դեպքը, երբ Իտալիայից վերադառնալուց հետո չի կարողացել կնոջ հետ երեկույթի գնալ կարանտինի պահպանման պատճառով եւ միայնակ երեկոյան կերել է «մսի երկու հրաշալի կտոր»։