Հայաստանում փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 383 հազար 458 դեպք, որից 346 հազար 224-ը`առողջացած, 8075-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 հազար 614 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 8857 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4192 նոր դեպք, առողջացել է 2510 քաղաքացի, արձանագրվել է մահվան 10 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 762 հազար 988-ի: