
Նախկին մարմնամարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ եւ կղեկավարի գեղարվեստական մարմնամարզությունը։ Այս մասին NEWS.am Sport–ի թղթակցին հայտնեցին ֆեդերացիայից։
Քիչ առաջ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանի, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի մասնակցությամբ։ Նատալյա Ռոտենբերգը ստանձնել է փոխնախագահի պաշտոնը։
Ավելի վաղ տեղի էր ունեցել ֆեդերացիայի ժողով, որի ընթացքում ներկայացվել է Ռոտենբերգի թեկնածությունը։ ՀՄՖ խորհրդի որոշմամբ Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է ՀՄՖ փոխնախագահ գեղարվեստական մարմնամարզության գծով։