Արդիականացված Tu-160M ռմբակոծիչը կդառնա աշխարհում առաջին ինքնաթիռը, որն ունակ է որսալ իր թիկունքում գտնվող թիրախները, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ավիաարդյունաբերության աղբյուրին։
Նոր արտադրված Tu-160M-ն ունի թիկունքային տեսանելիության ռադիոլոկացիոն համակարգ (RLS), որը թույլ կտա օդանավին օգտագործել հակադարձ արձակման օդ-օդ, երկիր-օդ հրթիռներ՝ ինքնապաշտպանության համար։ Խնդիրն այն է, որ մանևրման ցածր հնարավորությամբ այս տեխնիկան կարող է չհասցնել քթով շրջվել դեպի հակառակորդը։
Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, հաղորդվել էր, որ Tu-160M ռազմավարական հրթիռակիրն իր առաջին թռիչքն է կատարել Կազանի ավիացիոն գործարանի օդանավակայանից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մեկնարկել է Tu-160 ինքնաթիռների վերարտադրման ծրագիրը Tu-160M-ի արդիականացված տեսքով:
Tu-160 «Սպիտակ կարապը» (ՆԱՏՕ-ի դասակարգում – Blackjack) բազմաֆունկցիոնալ գերձայնային ռազմավարական ռմբակոծիչ է՝ թևերի փոփոխական երկրաչափությամբ։ Նախատեսված է միջուկային և սովորական հրթիռներով թիրախներ ոչնչացնելու համար, ներառյալ թշնամու գծերի խորքերը: Ինքնաթիռը բազմիցս ճանաչվել է ռազմական փորձագետների կողմից որպես աշխարհի ամենահզոր ինքնաթիռներից մեկը: