Վիզաժիստը Գոհար Ավետիսյանին մեղադրում է խարդախության մեջ
Advertisement 1000 x 90

Վիզաժիստը Գոհար Ավետիսյանին մեղադրում է խարդախության մեջ

Դժգոհ հաճախորդը բացահայտել է հայտնի բլոգեր Գոհար Ավետիսյանի խարդախությունը, հայտնում է Super.ru-ի Telegram-յան ալիքը։

Վիզաժիստ Քսենիա Աբաշեւան նախորդ տարվա նոյեմբերին 69 900 ռուբլիով ձեռք է բերել Ավետիսյանի «Бьюти-спец 2.0» դասընթացը եւ չի ստացել խոստացված տեսադասերը։

Նշվում է, որ վիզաժիստը «Бьюти-спец 2.0» դասընթացի համար վճարել է դեռ նոյեմբերին, սակայն նա հասանելիություն է ունեցել միայն «Личный кабинет»-ին, իսկ Ավետիսյանի տեսադասերը կայքում այդպես էլ չեն հայտնվել։ Այդ ժամանակվանից սկսած դասընթացի մեկնարկի ժամկետը մշտապես հետաձգվել է, եւ Աբաշեւան այլեւս մտադիր չէ սպասել։

Իրավաբանները հայտնում են, որ Ավետիսյանի այդ վարքագիծը կարող է գնահատվել որպես ոչ բարեխիղճ, քանի որ Աբաշեւան ունի գործընթացում հաղթելու բոլոր շանսերը, եթե գործը դատարան հասնի։

style.news.am