Քննությունը պարզել է, որ Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատերը ծաղրի է ենթարկել Ավրաամ Ռուսոյին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քննությունը պարզել է, որ Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատերը ծաղրի է ենթարկել Ավրաամ Ռուսոյին

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում քննվում է 2004թ․-ին Ավրաամ Ռուսոյի առեւանգման գործը։ Դատական նիստի ընթացքում լսվել են իրավապահ մարմինների աշխատակիցների ցուցմունքները, որոնք քննել են հանցագործությունը։

Քննությունը պարզել է, որ Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը դաժան վերաբերմունք է ցուցաբերել Ավրաամ Ռուսոյի նկատմամբ, նվաստացրել, ստիպել համբուրել իր ձեռքերը, մասնավոր երեկույթների ընթացքում երգել ընկերների համար։ Առեւանգման օրը արտիստին թիկապահներն այն աստիճանի են ծեծի ենթարկել, որ նա կորցրել է գիտակցությունը, նրան հարկադրել են համագործակցության։

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ երգչի առողջությանը ծանր վնաս է հասցվել․ նրա մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։ Առեւանգման գործով գլխավոր մեղադրյալը Թելման Իսմայիլովի զարմիկն է՝ Զաուր Մարդանովը։ «Այս ամենն ապացուցում է, որ Մարդանովին զրպարտելու մասին խոսք անգամ չի կարող լինել»,- Դաշնային լրատվական գործակալությանը հայտնել է Ավրաամ Ռուսոյի փաստաբան Անդրեյ Ալեշկինը։

2021թ․-ի հոկտեմբերին Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է ստացել Չեռնոգորիայում։ Նրան հոկետմբերի 1-ին ձերբակալել էին Ինտերպոլի կարգադրությամբ եւ կալանավորել։ Ռուսաստանում Իսմայիլովին մեղադրում են մի քանի հանցագործության կատարման մեջ, այդ թվում սպանության կազմակերպման, մարդու առեւանգման եւ զենքի ապօրինի շրջանառության համար։

style.news.am