Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում խոսել է շատերին հետաքրքրող թեմայից, թե արդյոք մրսածության և գրիպի դեպքում վիտամին C-ի լրացուցիչ ընդունման կարիք կա:
«Մենք գիտենք, որ կան աշխատություններ, որտեղ գրված է, որ վիտամին C – ն կարելի է ընդունել կանխարգելման համար, բայց այն չի կանխում հիվանդությունը»,- նշել է նա
Բժշկի խոսքով՝ կան գիտական աշխատություններ, որոնցում նշվում է, որ վիտամին C-ի մեծ չափաբաժինները կարող են կրճատել գրիպով և մրսածությամբ հիվանդամալու ժամանակահատվածը։
Սակայն բժիշկը չի գտնում, որ պետք է վիտամին C-ի մեծ չափաբաժիններ օգտագործել։ Նա շեշտում է, որ պետք է խոհեմ լինել։ Մրսածության հետևանքը տևում է մոտ 4 օր, և այդ ընթացքում կարելի է հավելյալ C վիտամին օգտագործել , դրանից վնաս չի լինի, բայց այն չի էլ կրճատի գրիպի ժամանակահատվածը։