ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով`ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:
Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 5 -ին, ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին, ժամը 11:00-13:00, նույն վայրից:
Հուղարկավորությունը` քաղաքային պանթեոնում», – նշված է հաղորդագրության մեջ։