Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին նկատել են փոփ երգչուհի Լյուքե Լիի հետ, ով ապրում է Լոս Անջելեսում նրա հարևանությամբ: Այս մասին գրում է The Sun-ը։
Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն՝ Փիթը Լիի հետ հանդիպում է արդեն վեց ամիս։
Անցյալ շաբաթ նրանց նկատել է The Sun-ի աղբյուրը Հոլիվուդում գործող Mother Wolf իտալական շքեղ ռեստորանում:
«Դա Լյուքեն էր: Նրանք միասին ճաշում էին»,- ասել է աղբյուրը:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, երգչուհին 35 տարեկան է, նա ունի 6-ամյա որդի։
Լյուքեն իր շքեղ տունը գնել է 2018 թվականին։ Ունի երկու ննջասենյակ և երեք լոգասենյակ։ Գույքի արժեքը կազմում է 1.85 մլն դոլար։
Պատրաստեց Անի Գաբուզյանը