Բալի հյութ խմելը կարող է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Այս մասին ասվում է Nutrition & Food Science ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։
Ինչպես նշում է Express-ը, բալը պարունակում է մեծ քանակությամբ պիգմենտներ՝ անտոցիան, որը խթանող հատկություն ունի եւ նպաստում է ինսուլինի արտազատմանը։
Հետազոտողների խոսքով՝ 6 շաբաթ թթու բալի հյութ խմելուց հետո մարդու մոտ նկատվում է մարմնի զանգվածի զգալի կորուստ։ Բացի այդ, այդպիսով պահպանվում է գերազանց արյան ճնշում եւ շաքարի մակարդակ (HbA1c): Փորձագետը նշել է բալի հյութի մեկ հատկություն․ այն իջեցնում է խոլեստերինը։
Բժիշկները բացատրել են, որ շաքարային դիաբետի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել միրգ, բանջարեղեն, որոշ օսլա պարունակող մթերքներ։