Փետրվարի 7-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1631 նոր դեպք: Կատարվել է 4803 թեստավորում, առողջացել՝ 2349 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 588 դեպք, որոնցից 352 985-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 951պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8097 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1555 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 12 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 783 288 թեստավորում։