Թուրքական աշխատում է անօդաչու կործանիչների արտադրման ուղղությամբ։ Ինչպես գրում է ադրեջանական APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի տեխոնոլոգիաների հիմնադրամի ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։ Նա ասել է, որ տարեցտարի այդ ինքնաթիռների կարողություններն ավելանում են և հիմա արագ տեմպերով աշխատում են թուրքական առաջին անօդաչուի նախատիպը ստանալու ուղղությամբ։
Թուրքական արտադրության առաջին անօդաչու ռազմական ինքնաթիռը նախատեսվում է փորձարկել 2023 թվականին։