Ավստրալիայի վարչապետը կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան
Advertisement 1000 x 90

Ավստրալիայի վարչապետը կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան

Ուկրաինայում գտնվող  ավստրալացիները պետք է անհապաղ լքեն երկրի տարածքը: Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 7-ին, հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ Ազգային անվտանգության կոմիտեի նիստի ժամանակ։ Այս տեղեկությունը հրապարակվել է Ավստրալիայի վարչապետի կայքում։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք փորձել ենք կապ հաստատել Ուկրաինայում գտնվող բոլոր ավստրալացիների հետ՝ շատ հստակ ուղերձով. հիմա ժամանակն է հեռանալու», – ասվում է հայտարարության մեջ:

Նա ընդգծել է, որ Ավստրալիայի կառավարությունը «ամրապնդում է այս ուղերձը», հայտնում է RT-ն։

Ավելի վաղ՝ փետրվարի 1-ին, Կանադայի իշխանությունները խորհուրդ էին տվել Ուկրաինայում գտնվող հայրենակիցներին լքել երկիրը՝ իբր Ռուսաստանի կողմից զինված ներխուժման վտանգի պատճառով։

 



Նման նյութեր