Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 31-ից փետրվարի 6-ը։
Սևանա լճի մակարդակը հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.38մ (06.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.261մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից փետրվարի 6-ը ներառյալ՝ 8.599մլն մ³: