Հայտնի ռուս երգչուհի Նատաշա Կորոլյովան Дни.ру–ին տված հարցազրույցում պատմել է, որ կոմպոզիտոր և երգիչ Իգոր Նիկոլաևից բաժանվելուց հետո բնակարանը նրան է թողել։
Կորոլյովան ասել է, որ այս պահին որևէ անշարժ գույք չունի։ Նրա խոսքով՝ Մայամիի բնակարանը, որտեղ հաճախ է բնակվում ԱՄՆ այցելելիս, պատկանում է իր մորը՝ Լյուդմիլա Պորիվային։ Ինքը՝ երգչուհին, մտադիր չէ Ամերիկայում բնակարան ձեռք բերել, քանի որ պահելու ծախսերը չափազանց մեծ են։
Միակ բնակարանը, որի սեփականատերը եղել ե երգչուհին, ձեռք է բերվել Նիկոլաևի հետ ամուսնության շրջանում։
«Իմ առաջին և վերջին սեփական բնակարանը ձեռք է բերվել առաջին ամուսնության ընթացքում, ամուսնալուծությունից հետո այն թողել եմ ամուսնուս»,-ասել է Կորոլյովան։