«Գողացված մանկություն». աստղեր, որոնք սեռական բռնություն են վերապրել եւ ուժ գտել այդ մասին պատմելու համար
Advertisement 1000 x 90

«Գողացված մանկություն». աստղեր, որոնք սեռական բռնություն են վերապրել եւ ուժ գտել այդ մասին պատմելու համար

Graziamagazine-ը հիշել է հայտնիներին, որոնք կիսվել են այն ամենի մասին սարսափելի հիշողություններով, ինչի մասին կցանկանային մոռանալ առհավետ։

Մերիլին Մոնրո

Համաշխարհային մասշտաբի առաջին աստղերից մեկը, որը պատմել է մանկության տարիներին վերապրած բռնության մասին, Մերիլին Մոնրոն էր։ Հոլիվուդյան կինեմատոգրաֆիայի լեգենդին 9 տարեկան հասակում մեծահասակ տղամարդ է բռնաբարել, որը մուտք ուներ նրան որդեգրած ընտանիք։ Դրանից հետո նա սկսել է կակազել եւ երկար ժամանակ պայքարել է վերապրած հոգեկան ցնցման դեմ։

Մաշա Մալինոսվկայա

Նախկին հեռուստահաղորդավարուհի Մաշա Մալինովսկայան երկրպագուներից չի թաքցրել իր կյանքի ամենամութ էջերից մեկը։ «Ես մանկության տարիներին սեռական բռնություն եմ վերապրել։ Եվ դա իմ առաջին սեռական փորձն էր, ես ոչինչ չէի արել բռնություն գործադրողին պրովոկացիայի ենթարկելու համար։ Ես պարզապես տուն էի վերադառնում դասընկերուհուս հետ, երբ մեզ մտցրին մեքենան ու անտառ տարան»,- խոստովանել է նա։

Օփրա Ուինֆրի

Ընտանեկան բռնության մասին Օփրա Ուինֆրիի պատմությունը ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ։ Աստղը հայտարարեց, որ մանկության հասակում բազմաթիվ անգամներ բռնաբարության է ենթարկվել խորթ եղբոր ու քեռու կողմից, հետո հղիացել է։ Օփրան միակ ելք է համարել ինքնասպանությունը, սակայն հետո մտափոխվել է ու փախել հոր մոտ, որն այլ քաղաքում էր ապրում։ Նրա օգնության ու աջակցության շնորհին Ուինֆրին կարողացել է մոռանալ սարսափելի իրադարձությունները։

Ստաս Կոստյուշկին

Ստաս Կոստյուշկինի խոստովանությունը, որը YouTube-յան շոուի եթերում պօտմել է 8 տարեկան հասակում մանկապիղծի հետ հանդիպման մասին, համացանcը երկու մասի բաժանեց։ Հետեւորդների մի մասն աջակցում էր արտիստին ու շնորահակալություն հայտնում [իզախության համար, մյուսները չէին հավատում նրան ու մեղադրում աղմկոտ հայատարությունների միջոցով գովազդվելու ցանկության համար։ Երաժիշտը հեշտությամբ չի կայացրել սարսափելի գաղտնիքը բացահայտելու որոշումը։ «Կրկնեմ եւս մեկ անգամ։ Ես վախենում եմ երեխաների համար, բոլորի, ոչ միայն իմ երեխաների համար։ Մենք պետք է խոսենք այդ մասին»,- երկրպագուներին դիմելով՝ նշելով է Կոստյուշկինը։

Պամելա Անդերսոն

6-ամյա Պամելային անարգել է դայակը, որը նրա հետ անցկացնում էր ժամանակի մեծ մասը։ 12 տարեկանում նրան բռնաբերել է եղբոր 25-ամյա ընկերը։ 15 տարեկանում ապագա աստղի ընկերը հավաքել է բոլոր ընկերներին՝ նրա հետ խմաբակային սեռական հարաբերություն ունենալու համար՝ առանց հարցնելու նրա համաձայնությունը։ Դրանից հետո Պամելան լրջորեն մտածել է կյանքին վերջ տալու մասին։ Հայտնի շիկահերը վերապրածի մասին պատմել է վեց տարի առաջ Կաննի բարեգործական երեկույթի ընթացքում։

news.am