Գալկինը ցույց է տվել ամրոցի շքեղ ինտերիերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գալկինը ցույց է տվել ամրոցի շքեղ ինտերիերը

Ռուս հեռուստահաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինը ցուցադրել է իր ամրոցի սենյակները՝ շքեղ ինտերիերով։ Արտիստը տեսանյութով կիսվել է Instagram-ի story-ներում։

Գալկինը որոշել է խոսել շրջագայության ընթացքում իր թռիչքների մասին և պատմություններ է տեսաձայնագրել մի սենյակից մյուսը քայլելիս: Կադրերում երևում է մուգ փայտով պատված պատեր և բաց գույնի բուխարի։ Սյուներն ու առաստաղը զարդարված են ծաղկային զարդանախշերով։ Պատուհանագոգերին պատկերված են ծաղիկներ և վիշապներ։