
Կանադացի գիտնական Վազրիք Նազարին Կալիֆոռնիայում հայտնաբերել է ցեցի նոր տեսակ և այն անվանել է Neopalpa donaldtrumpi՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես պարզաբանել է Նազարին, միջատի գլուխը ոսկեգույն աղվամազ է ծածկում, ինչը նրան շատ է հիշեցրել Թրամփի սանրվածքը:
Թևերի շուրջ մեկ սանտիմետր բացվածքով միջատը բնակվում է Կալիֆոռնիայի հարավում և Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիայի նահանգում:
Դա առաջին միջատն է, որն անվանվել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի պատվին:
Այսօրվա դրությամբ կենդանիների և միջատների ինը տեսակներ, այդ թվում՝ ձուկ, սարդ և մակաբույծ որդ, կրում են երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի անունը: