Քարդաշյան ընտանիքը նկարահանվում է նոր իրապատում նախագծում․ հրապարակվել է թրեյլերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քարդաշյան ընտանիքը նկարահանվում է նոր իրապատում նախագծում․ հրապարակվել է թրեյլերը

ԱՄՆ-ում ամենահայտնի՝ Քարդաշյան ընտանիքը հայտնել է նոր իրապատում-շոուի՝ The Kardashians-ի թողարկման մասին․ այն կփոխարինի «Keeping up with the Kardashians» հայտնի նախագծին, որը 20 եթերաշրջան է ունեցել եւ հեռարձակվել է 2007-2021թթ․։ Հիմա արդեն հայտնի է դարձել, որ աստղերը չեն պատրաստվում հեռանալ էկրաններից։

«Hulu» սթրիմինգային ծառայությունն ազդարարել է «The Kardashians» նախագծի առաջին եթերաշրջանը։ Իրապատում-շոուի թրեյլերն արդեն հասանելի է Youtube-ում։

Նախագիծը կներկայացնի ընտանիքի նոր պատմությունները։ Պրեմիերան տեղի կունենա ապրիլի 14-ին։