Օմիկրոնի ո՞ր ախտանիշն է սովորաբար նախորդում շնչառական խնդիրներին
Advertisement 1000 x 90

Օմիկրոնի ո՞ր ախտանիշն է սովորաբար նախորդում շնչառական խնդիրներին

Կորոնավիրուսի օմիկրոնի շտամով վարակվելիս շնչառական խնդիրներին կարող է նախորդել գլխացավը։ Այս մասին զգուշացնում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS):

Ինչպես գրում է Express-ը, մասնագետների կարծիքով՝ որոշ պացիենտներ նախ բողոքում են գլխացավից, ապա կարճ ժամանակ անց նրանց մոտ դժվարանում է շնչառությունը։ Մասնագետները կարծում են, որ այս ախտանիշը բավականին տարածված է COVID-19-ով հիվանդների շրջանում։

Հատկապես ուժեղ գլխացավերը մտահոգում են նրանց, ովքեր նման խնդիր են ունեցել մինչեւ կորոնավիրուսը։ Ավելին, գլխացավի խնդիրը կարող է անհանգստացնել ցանկացած մարդու նույնիսկ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո։ Ճիշտ է, շատ դեպքերում գլխացավի դեմ դեղամիջոցները դրական արդյունքներ են տալիս տհաճ ախտանիշի դեմ պայքարում։

news.am