Բերանի համից կարելի է կասկածել շաքարախտի մասին
Advertisement 1000 x 90

Բերանի համից կարելի է կասկածել շաքարախտի մասին

Մարդու բերանում քաղցր համից կարելի է կասկածել, որ նա շաքարային դիաբետ ունի։ Այս մասին հայտնում են Քլիվլենդի կլինիկայի ամերիկացի բժիշկները։

Մասնագետների խոսքով, երբ բերանի խոռոչում առանց որեւէ ակնհայտ պատճառի մշտական քաղցր համ է առաջանում, դա վկայում է այն մասին, որ օրգանիզմը չի կարողանում կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Սա, իր հերթին, կարող է շաքարախտի նախանշան լինել։

Շաքարախտի զարգացմանը զուգընթաց պացիենտի ենթաստամոքսային գեղձի աշխատանքում խանգարումներ են առաջանում, ինչի հետեւանքով օրգանիզմն աստիճանաբար կորցնում է արյան մեջ շաքարի կայուն մակարդակը պահպանելու ունակությունը, ինչի պատճառով դրա աճ է տեղի ունենում:

Սրա հետ մեկտեղ խախտվում է ինսուլին հորմոնի կամ դրա արտադրողի նկատմամբ զգայունությունը։ Արյան մեջ շաքարի խտությունը բարձրանում է, ինչը հանգեցնում է բերանում քաղցր համի առաջացման։

news.am