Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին. life.panorama.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին. life.panorama.am

Ժամանակ առ ժամանակ հայտնիներից շատերին են վերագրում «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցուն կամ այլ աղանդավորական շարժումներին հարելու մեջ: Այսօր կրկին այս թեման թեժացել է.

«Հայ հայտնիներ, ովքեր «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցու անդամ են կամ հովիվ Արթուր Սիմոնյանի փառասեր «ոչխարները»»` համացանցում այս վերնագրմամբ հայտնված նյութում հայ հայտնիների նոր անուններ են նշված, ովքեր, ըստ հեղինակի, հարում են «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցուն: Շարքում նշված է նաև մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանի անունը:

Life.panorama.amը թեմայի շուրջ փորձել է պարզաբանումներ ստանալ Շուշանից, ով մեզ հետ զրույցում հուզված նշեց.

«Գիտեք, երբ տվյալ նյութի հեղինակը անգամ ռեալ, խելքին մոտ փաստեր առաջ չի բերում ու անուններ է նշում, արդեն անլուրջ է, կարծում եմ` դա անգամ մեղք է: Ինչ վերաբերում է նշված մեղադրանքին, պետք է բոլորին հայտնեմ, որ դա կատարյալ անճշտություն է, ես երբևէ չեմ եղել այդ շարժման շարքերում, անգամ իմ շրջապատում նման մարդ չկա: Ինքս դեմ եմ բոլոր տիպի աղանդավորական շարժումներին,  խստիվ քննադատում եմ դրանց. ես մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ: Շատ տգեղ երևույթ է, երբ մարդուն առանց հիմքերի մեղադրում են նման հրեշավոր բանի մեջ»:

Մեր ճշտող հարցին, թե երբևէ չի՞ եղել արդյոք, որ թեկուզև այլ նպատակներով, գուցե ընկերների հետ այցելել է այդ կենտրոն, պատասխանեց.

«Ողջ խնդիրը հենց դրանում է, որ անգամ նման բան չի եղել, ես չունեմ գոնե մեկ ընկեր, ով այդ շարժումից եւ առհասարակ այլ աղանդավորական շարժումից լինի: Մենք երբևէ չենք հարել այդ շարժմանը, ոչ էլ պատրաստվում ենք երբևէ»: