«Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Դավիթ Թադևոսյանը, ով վերջին շրջանում նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստասերիալում:

Մեզ հետ զրույցում  դերասանը խոսել է անելիքների ու սպասվող երկու գեղարվեստական ֆիլմերի մասին, որոնցից մեկում հանդես կգա ոչ միայն որպես դերասան, այլև սցենարի համահեղինակ:

«Հիմա շարունակում եմ նկարահանվել «Առաջնորդները» հեռուստասերիալում, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերից նաև որպես ռեժիսոր եմ հանդես գալիս: Ընդամենը 2-3 ամսից շուրջ երկու տարի նկարահանվող այս հեռուստասերիալն իր հանգուցալուծումը կունենա, ու այսօր պետք է վստահ փաստեմ, որ սա հաջողված նախագիծ էր, այն սիրվեց ու մեծ դիտողականություն ունեցավ»,- նշեց Դավիթը:

Հարցին, թե այս հեռուստասերիալի իր հերոսը արդյոք նույն հաջողությունը գրանցեց, ինչ «Հարազատ թշնամի» սերիալում Սպոյի կերպարը, դերասանը նշեց.

«Ինչ խոսք, Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ, իսկ Ժանոյի կերպարը ոչ թե զիջում էր Սպոյին, այլ պարզապես նույն ակտիվությունը չուներ: Ժանոն ավելի պասիվ կերպար է ու անկեղծորեն պետք է նկատեմ, որ նա հաստատ Սպոյի նման մնայուն չի լինի»:

Դավիթ Թադևոսյանը 2016-ի վերջին նկարահանվել է Արման Չիլինգարյանի ֆիլմում, որի ցուցադրությունը կկայանա ընթացիկ տարում.

«Իրականում շատ մանրամասներ հայտնել չեմ կարող, միայն նշեմ, որ նախորդ տարեվերջին նկարահանվեցի մի դրամայում, որի պրեմիերան կկայանա այս տարի: Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Լույսի կաթիլներ», գուցե անվան հետ կապված որոշ փոփոխություններ լինեն: Կերպարս հետաքրքիր է` հուսամ հանդիսատեսը նրան կսիրի»,- նշեց նա:

Բացի այս ֆիլմից փետրվարին ևս Դավիթը կնկարահանվի գեղարվեստական ֆիլմում, որտեղ նաև սցենարի համահեղինակ է.

«Շատ շուտով կմեկնարմկի Սուրեն Սաֆարյանի «Արցունք» մելոդրամայի նկարահանումները, որտեղ Սուրենի հետ որպես սցենարի համահեղինակ եմ հանդես եկել: Որպես սցենարի հեղինակ սա առաջին փորձս չէ, նախկինում Գոռ Վարդանյանի ֆիլմերում ևս մասնակցություն եմ ունեցել սցենարային աշխատանքներում: Առջևում հետաքրքիր ևս մեկ ֆիլմով կհամալրվի հայկական կինոարտադրության շարքերը»,- հավելեց Դավիթ Թադևոսյանը:

Ֆիլմերից զատ դերասանը կներկայանա նաև ներկայացումներից մեկում.

«Բավականին մաշտաբային ներկայացում է սպասվում, որտեղ ես էլ մասնակցություն կունենամ: Այս պարագայում ևս մանրամասներ հայտնելու իրավունքը չունեմ: Առջևում հետաքրքիր աշխատանքներ են սպասվում, տարին աշխատանքային կլինի»,- ավարտեց մեր զրուցակիցը:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր