Իրանի Ահվազ քաղաքում տղամարդը «պատվի սպանություն» է գործել՝ կտրելով իր 17-ամյա կնոջ գլուխը։ Այս մասին հաղորդում է Iran International-ը։
Հաղորդվում է, որ սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երիտասարդ կնոջը բերել են Թուրքիայից, ուր նա գնացել էր անհայտ պատճառներով։
Աղջկա հայրն օգնել է ամուսնուն կնոջը գյուղ վերադարձնել:
Ամուսինը և սպանության մեջ օգնած նրա եղբայրը ձերբակալվել են։ Իրանի ԶԼՄ-ների վերահսկողական ծառայությունն արգելել է Rokna լրատվական գործակալության գործունեությունը, որն առաջինն էր հրապարակել տեսանյութեր, որոնցում մարդասպանը տանում էր իր կնոջ գլուխը։