Երկու եւ ավելի քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ տկարամտության առաջացման վտանգը երկու անգամ ավելի բարձր է։ Այսպիսի եզրակացության են եկել Փարիզի համալսարանի (Ֆրանսիա) գիտնականները։
Հետազոտության հեղինակները պարզել են, որ 50 տարեկանից բարձր եւ առողջական խնդիրներ չունեցող մարդկանց հիմնականում չի սպառնում տկարամտություն։ Իսկ նրանք, ովքեր երկու քրոնիկական հիվանդություն ունեն, երկու անգամ ավելի շատ են ենթակա՝ ունենալու ծերունական դեմենցիա, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդություն։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ 3 քրոնիկական հիվանդությունների առկայության դեպքում տկարամտության առաջացման վտանգը ավելանում է 5 անգամ։ Վտանգավոր քրոնիկական հիվանդություններ կարող են լինել ինչպես բարձր զարկերակային ճնշման կամ հիպերտոնիայի, այնպես էլ դեպրեսիայի կամ արթրիտի խնդիրները, նշել են գիտնականները։