Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայում
Advertisement 1000 x 90

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայում

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությանը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա, Իտալիայի մայրաքաղաք Հռոմից մոտավորապես 100 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում, մագնիտուդը կազմել է 5,4: Ցնցումներն զգացվել են Հռոմում և երեք տարածաշրջանների՝ Լացիոյի, Աբրուցոյի և Մարկեի քաղաքներում: Զոհերի և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, էպիկենտրոնը գտնվում էր Ամատրիչե քաղաքից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա, որը լրջորեն տուժել է 2016 թվականի օգոստոսի 24-ի երկրաշարժից: Այն ժամանակ Ամատրիչեում և հարևան Ակումոլի և Արկուատե քաղաքներում զոհվեց 300 մարդ, ավերվեցին հազարավոր տներ: Սեյսմոլոգները գրանցել էին ավելի քան 45 հազար հետցնցում, ներառյալ հոկտեմբերին տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժը: Այն ժամանակ տուժեցին տասնյակ մարդիկ: