Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի շուրջ սկանդալը նոր թափ է ստացել այն բանից հետո, ինչ Mirror պարբերականը հրապարակել է լուսանկար կորոնավիրուսի լոքդաունի ժամանակ կառավարական կեցավայրում երեկույթից:
Պարբերականի փոխանցմամբ՝ հրապարակված լուսանկարը, որում կառավարության երեք աշխատակիցներ են և հենց ինքը՝ Ջոնսոնը, արվել է 2020 թվականի դեկտեմբերին, երբ Լոնդոնում գործում էին կորոնավիրուսի դեմ խիստ սահմանափակումներ։ Այդ շրջանում արգելվում էր տարբեր ընտանիքից երկու և ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումը:
Խոսքը նույն երեկույթի մասին է, որի շուրջ Լոնդոնի ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: