ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Մայք Փենսին պաշտոնակալության արարողությունից հետո ավանդական ճաշկերույթի ընթացքում կմատուցեն ամերիկյան լոբսթեր, մանր ծովախեցգետին՝ զաֆրանի սոուսով և մարմարանման տավարի միս, պատրաստված գրիլում՝ մուգ շոկոլադով, տեղեկացնում է CNN-ը:
Բազմամյա ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի համատեղ կոմիտեն պաշտոնակալությունից հետո նախագահի և փոխնախագահի համար հանդիսավոր ճաշկերույթ է կազմակերպում Կապիտոլիումի շենքում: Առաջին նման ճաշկերույթը տեղի է ունեցել 1953 թվականին ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Դևիդ Էյզենհաուերի համար: Ճաշկերույթն ուղեկցում են կենացները, ճառերը և նվերները:
Թրամփի ճաշը կլրացնի շոկոլադե սուֆլեի և բալ-վանիլային պաղպաղակի աղանդերը: Ճաշին կմատուցեն 2013 թվականի J. Lohr Arroyo Vista Շարդոնե, 2012 թվականի սահմանափակ խմբաքանակի Delicato Black Stallion Կաբեռնե Սովինիոն՝ արտադրված Նապայի հովտում, իսկ աղանդերին՝ Korbel Natural «հատուկ պաշտոնակալական» կալիֆոռնիական շամպայն:
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ, որտեղ նիստեր է գումարում ԱՄՆ-ի Կոնգրեսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: