Պատվաստումը բավական չէ կորոնավիրուսի համավարակը կանգնեցնելու համար. մասնագետ
Advertisement 1000 x 90

Պատվաստումը բավական չէ կորոնավիրուսի համավարակը կանգնեցնելու համար. մասնագետ

Կորոնավիրուսի համավարակը կանգնեցնելու համար միայն պատվաստումը բավական չէ, եւ սրանով է ներկա համավարակը տարբերվում բոլոր նախորդներից։ Այսպիսի կարծիք է հայտնել Դ.Ի. Իվանովսկու անվան վիրուսաբանության ինստիտուտի արբովիրուսների բաժնի եւ կենսաբանության եւ արբովիրուսների ինդիկացիայի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոն։

Ըստ մասնագետի՝ այսպիսի համավարակ, ինչպիսին այսօրվանն է, չի եղել մարդկության գոյության ողջ ընթացքում։

«Եղել է ծաղիկ հիվանդությունը, բայց այն վերացրին շատ արդյունավետ պատվաստանյութով, պոլիոմիելիտի համաճարակն ամբողջ աշխարհում կանգնեցվեց կենդանի եռավալենտ ներարկման օգնությամբ, որը լիակատար պաշտպանություն էր ապահովում։ COVID-19-ի դեպքում գործոնների այլ համադրություն է՝ պատվաստում եւ ստեղծվող հավաքական իմունիտետ»,- ասել է վիրուսաբանը։

Ura.ru-ի զրույցում մասնագետը նշել է, որ դեռ շարունակում են ի հայտ գալ կորոնավիրուսի նոր տարբեր շտամներ, ինչի շնորհիվ մարդկանց մոտ հավաքական իմունիտետ է առաջանում, որը պատվաստանյութի հետ միասին անընկալունակություն կապահովի վարակի տարածված տեսակների նկատմամբ։

med.news.am