Համավարակը դեռ չի ավարտվել, հայտարարել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Սումիա Սվամինատանը: Այդ մասին գրում Է Reuters գործակալությունը:
«Մենք հետեւել ենք, թե ինչպես Է վիրուսը զարգանում, մուտացիայի ենթարկվում, ուստի գիտենք, որ կհայտնվեն նոր տարատեսակներ, որոնք պահանջում են մեր ուշադրությունը, մենք չենք հասել համավարակի վերջին»,-կազմակերպության գլխավոր գիտաշխատողը լրագրողներին պատմել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կամ B.1.1.529-ը հայտնաբերել են Բոտսվանայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Մասնագետներն այն կարծիքին են, որ դրանով կարող են վարակվել հիվանդությունը տարած աանձինք եւ պատվաստում ստացածները: Դրա տարատեսակները հայտնաբերել են արդեն 142 երկրներում, ներառյալ Ռուսաստանը: Այն նախորդ դելտա շտամից ավելի արագ Է տարածվում եւ դառնում գերիշխող: Իմունացումը պաշտպանության ամենահուսալի միջոցն Է: