Ռուս շոումեն Սերգեյ Սվետլակովը դարձել է «Տերիտորիա» ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերության համասեփականատեր։ Նրան հունվարի 21-ից պատկանում է ընկերության բաժնետերերի 2,3 տոկոսը։ Ընկերությունը ստեղծվել է 2021 թվականին եւ գործունեություն ծավալելու լիցենզիա է ստացել Սվերդլովսկի մարզում, որտեղից ծնունդով նաեւ Սվետլակովն է։
Նոր բիզնեսը շոումենին կարող է տարեկան բերել 160 հազար դոլարի եկամուտ։ Հումորիստը հրաժարվել է մեկնաբանել այս գործարքը։
Սվետլակովը հանդիսանում է КВН-ի “Уральские пельмени” թիմի ամենից հաջողված նախկին անդամներից մեկը։ Նա աշխատում է որպես հեռուստահաղորդավար, դերասան, ինչպես նաեւ զբաղվում է պրոդյուսինգով։ Forbes-ի համաձայն, նրա տարեկան եկամուտները կազմում է մոտ 3 միլիոն դոլար։ Նա ի դեպ, բիզնեսում նոր մարդ չէ։ Ունի արեւելյան ռեստորանների Eshak անվանումով իր ցանցը Մոսկվայում եւ Կիեւում։