Շվեյցարիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային ուղևորություններից
Advertisement 1000 x 90

Շվեյցարիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային ուղևորություններից

Շվեյցարիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել երկրի բնակիչներին զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային և այլ ոչ հրատապ ուղևորություններից։ Այս մասին հաղորդագրությունը շաբաթ օրը հրապարակվել է ԱԳՆ կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խորհուրդ չի տրվում Ուկրաինա մեկնել զբոսաշրջային և այլ ուղևորություններով, որոնք հրատապ չեն, ընդհանուր առմամբ խորհուրդ չի տրվում այցելել այս պետության որոշ շրջաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ այս առաջարկությունները «համապատասխանում են իրավիճակի ընթացիկ վերլուծությանը» Շվեյցարիայի դիվանագիտական ​​գերատեսչության կողմից և որ դրանք «անհրաժեշտության դեպքում պարբերաբար ստուգվում և փոփոխվում են»։

 



Նման նյութեր