
15-ամյա ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևան կշարունակի հանդես գալ Պեկինի 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում: Որոշումը կայացրել է սպորտային արբիտրաժային դատարանը: Վալիևայի դոպինգ թեստն ավելի վաղ դրական պատասխան էր տվել, ինչի պատճառով ՄՕԿ-ը, ISU-ն և ՎԱԴԱ-ն դիմել էին դատարան՝ գեղասահորդուհուն ժամանակավորապես հեռացնելու համար: Նրանց դիմումը, սակայն, մերժվել է:
Նշենք՝ փետրվարի 8-ին, ռուսական հակադոպինգային գործակալությունը ժամանակավորապես հեռացրեց Վալիևային, սակայն փետրվարի 9-ին չեղարկեց այդ որոշումը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (ՎԱԴԱ) բողոքարկեցին այս որոշումը CAS-ի՝ Պեկինում տեղակայված հատուկ բաժանմունքում: CAS-ը որոշում կայացրեց հօգուտ Վալիևայի: Այս կերպ, նա կկարողանա շարունակել մասնակցել Պեկին-2022-ի մենասահքի մրցումներին: