«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ով մեղմ ասած աչքի չի ընկնում իր գրագիտությամբ, հերթական անգամ կոպիտ ուղղագրական սխալ է արել։
Պատգամավորն այս անգամ ֆեյսբուք սոցիալական ցանցում է գրառում արել, որը հետո երեք անգամ խմբագրել է։
«Շնորհավոր ծնունդտ կյանքս»,- նախ գրել է պատգամավորը։ Հետո ամենայն հավանականությամբ նրան հուշել են, որ ծնունդ բառին սխալ հոդ է ավելացրել, ու քանի որ Նարեկ Գրիգորյանը չի իմացել, թե որն է ճիշտ հոդը շնորհավորանքում ծնունդ բառը հանել է։ Եվ երրորդ անգամ արդեն երբ իմացել է, դարձյալ կարճ շնորհավորանքը խմբագրել է, ու այս անգամ արդեն ճիշտ տարբերակով գրել։
Հիշեցնենք, որ խորհրդարանում էր ելույթ ունենալիս Նարեկ Գրիգորյանը սեպտեմբեր բառը արտահայտել էր սեկտեմբեր։
ՔՊ-ականներին չէր խանգարի տեղեկանալ, որ հայերենում տ հոդ չկա։