Քանյե Ուեսթը դարձել է McDonald’s-ի նոր գովազդային հոլովակի հերոսը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քանյե Ուեսթը դարձել է McDonald’s-ի նոր գովազդային հոլովակի հերոսը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (Յե) դարձել է McDonald’s-ի նոր գովազդային արշավի հերոսը։ Տեսանյութի պրեմիերան YouTube-յան ալիքում տեղի է ունեցել փետրվարի 14-ին։

Երաժիշտը զրահապատ մեքենայով մոտենում է դրամարկղին եւ մի քանի անգամ կրկնում է արտահայտությունը․ «Կարո՞ղ եմ «ըըը» ստանալ»։ Հայտնի է, որ Ուեսթը McDonald’s ցանցի մեծ երկրպագուն է, ինչի մասին բազմաթիվ անգամներ հայտարարել է 2016թ․-ին։

McDonald’s արագ սննդի ռեստորանը գովազդային արշավներից մեկում ցույց է տվել ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի, նրա նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ մի քանի այլ աստղերի ստանդարտ պատվերները։

style.news.am