Իսրայելն Ուկրաինայից հրեաներին տարհանելու գաղտնի ծրագիր ունի. The Jerusalem Post
Advertisement 1000 x 90

Իսրայելն Ուկրաինայից հրեաներին տարհանելու գաղտնի ծրագիր ունի. The Jerusalem Post

Եթե ​​Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ինչպես կանխատեսում են արևմտյան քաղաքական գործիչները և լրատվամիջոցները, Իսրայելը գաղտնի ծրագիր ունի փրկելու շուրջ 200 հազար տեղացի հրեաների: The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Իսրայելի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ծրագիրը ներառում է ուկրաինացիների տեղափոխում Իսրայել, այդ թվում, իբր, արդեն այլընտրանքային տներ են փնտրում նրանց համար։

Ուկրաինայում հրեաները կարող են օգտվել Իսրայելի օրենսդրությունից, որը երաշխավորում է հրեական արմատներ ունեցող յուրաքանչյուր անձի և նրա ընտանիքի անդամներին Իսրայել գալու և քաղաքացիություն ստանալու իրավունքը:

Իսրայելի ներգաղթի հարցերով նախարար Պնինա Թաման-Շաթան ասել է, որ պարզ չէ, թե քանի ուկրաինացի հրեաներ են շահագրգռված անհապաղ տարհանմամբ: Նրա խոսքով, դա կարող է լինել «տասնյակ հազարավոր կամ ընդամենը հազարավոր»։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կիրակի օրը հորդորել էր իսրայելցիներին լքել Ուկրաինան։ «Վերադարձեք տուն: Ավելորդ ռիսկի մի դիմեք։ Մի սպասեք մի իրավիճակի, երբ իսկապես ցանկանում եք վերադառնալ, բայց դա այլևս հնարավոր չէ», – ասել է նա: «Ցույց տվեք պատասխանատվություն ձեր կյանքի համար, որքան հնարավոր է շուտ լքեք Ուկրաինան և վերադարձեք տուն»։

Տարբեր գնահատականներով՝ ներկայումս Ուկրաինայում գտնվում է 10-15 հազար Իսրայելի քաղաքացի: Անցած շաբաթավերջին Ուկրաինայից Իսրայել է մեկնել ոչ շատ ուղևորներով 10 ինքնաթիռ, իսկ հաջորդ շաբաթ նախատեսված է ևս 32 չվերթ, գրում է The Jerusalem Post-ը։

Բենեթը խոստովանել է, որ անհասկանալի է մնում, թե ինչպես կզարգանա իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին։ «Ինչպես մնացած աշխարհը, մենք հույս ունենք, որ լարվածությունը կավարտվի առանց էսկալացիայի», – ասել է նա: «Բայց մեր հիմնական պարտականությունն է հոգ տանել մեր՝ Իսրայելի քաղաքացիների մասին»։

 



Նման նյութեր