Հայկական հումորը ներկայումս իսկական ճգնաժամ է ապրում… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական հումորը ներկայումս իսկական ճգնաժամ է ապրում…

Հայկական հումորը ներկայումս իսկական ճգնաժամ է ապրում, ու սա ոչ թե հոռետեսական դիտարկում է, այլ իսկապես փաստ: Թերթում եմ հայկական հեռուստաալիքներն ու հասկանում, որ ժանրային հումորը եթերից իսպառ վերացել է:

Բայց չէ՞ որ ժամանակ կար, երբ մեր եթերում մեկը մեկից հավես հաղորդումներ կային՝  ցանկացած ճաշակի ու ինտելեկտի համար: Առողջ մրցակցության պայմաններում հումորային դուետներ էին ձևավորվել, որոնք ամեն ջանք գործադրում էին իրենց նախագծերը լավագույնը դարձնելու համար և արդյունքում էլ շահում էր սպառողը, այսինքն՝ հեռուստադիտողը: Այսօր կանդրադառնամ այն հումորային հաղորդումներին, որոնք այդպես էլ հեռուստադիտողի համար մնացին չգերազանցված, ամենասիրելին ու լավագույնը։

«Կարգին հաղորդում»: Այս նախագիծը հայկական հեռուստատեսության երբևէ ունեցած ամենաերկարակյաց նախագծերից մեկն էր: Սկեչ-շոուն եթերում էր ռեկորդային երկար ժամանակ՝ 8 տարի: Դե իսկ նրա հրաշալի դերասանները՝ Մկրտիչ Արզումանյանն ու Հայկ Մարությանը նախագծի շնորհիվ իսկական աստղեր դարձան: «Կարգին հաղորդում»-ից հետո տղաները էլի շատ հաջողված ու կայացած նախագծեր ունեցան, սակայն բոլոր այդ նախագծերը մնացին «Կարգին հաղորդման» ստվերում:

«Բեռնարդ շոու»: Այս նախագիծը ևս շատ երկար ժամանակ մնաց հայկական հեռուստաեթերում: Միայն նրա համար, որ հանկարծ բաց չթողնեն հաղորդման մեկնարկը, մարդիկ մնում էին ալիքին հաղորդումից առնվազն կես ժամ առաջ: Իսկ հաղորդումն այսպես էր սկսվում. ուրախ ու ռիթմիկ երաժշտության տակ հաղորդավարների սեղանի վրա պարում էին կիսամերկ գեղեցկուհիները, որից հետո սկսվում էր բուն հաղորդումը, որն իրենից հումորային թոք-շոու էր ներկայացնում: Արտյոմ Մարկոսյանն ու Արմեն Վարդանյանը ևս հետագայում շատ նախագծեր ունեցան, սակայն «Բեռնարդ շոուն» անկրկնելի մնաց:

Ամբողջությամբ՝ blognews.am