Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը և նրա դուստրը նկարահանվել են Vogue ամսագրի բրիտանական տարբերակի համար:
«Գրեթե ամբողջությամբ թաքուն պահելով մայրության իր ուղին՝ 51-ամյա կինն առաջին անգամ աշխարհին է ներկայացնում իր փոքրիկ դստերը. «Նա չի որդեգրվել, նա իմ [կենսաբանական] երեխան է»,- ասում է բրիտանացի սիրված սուպերմոդելը»,- այսպես է պարբերականը մակագրել հրապարակումը։
Պոդիումի աստղը փորձել է մի քանի հանդերձանք և արձակել փարթամ մազերը:
Շապիկին նա հայտնվել է մերկ փոքրիկին գրկած։