Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակել է իր եւ նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի նամակագրությունը։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։
Հարկ է նշել, որ այն արդեն հեռացվել է։
Երաժիշտը հրապարակել է հաղորդագրություն, որում Քիմն իրեն քննադատում է իր նոր ընկերոջ՝ կատակերգու Փիթ Դեւիդսոնի նկատմամբ վարվելակերպի պատճառով:
«Դու ստեղծում ես վտանգավոր եւ սարսափելի մթնոլորտ։ Եթե ինչ-որ մեկը վնասի Փիթին, դա կլինի քո մեղքը», — ռեփերին գրել է Քարդաշյանը։
Նամակագրության մեջ նա հետաքրքրվել է, թե ինչու է Քանյեն հրապարակային դարձնում իրենց անձնական խոսակցությունները։ «Որովհետեւ ես քո գլխավոր երկրպագուն եմ։ Թող բոլորն իմանան», – պատասխանել է Ուեսթը։