Մայրաքաղաքի լուսավորության ցանցը կփոխարինվի էներգախնայող եւ ժամանակակից լուսատուներով, ինչը հնարավորություն կտա էներգիան խնայել 60 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի 2016 թվականի հաշվետվությունն ու 2017 թվականի անելիքները՝ ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«LED համակ արգի ներդրման նախապատրաստական մեկնարկային աշխատանքներն արդեն տրված են»,- ասաց Արեյանը՝ նշելով, որ էներգախնայող համակարգի ներդրումը կենդանաբանական այգում 77 տոկոսով կրճատել է այգու էներգիայի սպառումը: «Ծրագիրը շարունակական է լինելու: Համակարգի ներդրման արդյունքում առաջացած տնտեսումները ծախսվում են նոր այդպիսի համակարգ ստեղծելու ուղղությամբ»,-հավելեց քաղաքապետի տեղակալը:
2016 թվականին համայնքային միջոցներով մայրաքաղաքում լուսավորվել է 149 չլուսավորված փողոց-բակային հատված, այգի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում Մաշտոց պողոտայի բոլոր լուսատուները փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով:
2016 թվականին մայրաքաղաքում անկացվել 39.8 կիլոմետր լուսավորության նոր ցանց: