Նիկոլի իշխանության օրոք երկիրը հասել է ծայրահեղ ծանր վիճակի: Աղքատությունը հասել է 27-30%-ի: Ժողովուրդն այլևս չգիտի, ինչպես գոյատևի նման պայմաններում, երբ խանութներում ամեն բան թանկացել է, դրա հետ մեկտեղ թանկացել են նաև կոմունալները՝ ջուրը, հոսանքը, իսկ ապրիլի 1-ից 6 %-ով կթանկանա նաև գազը: Իսկ այս թանկացումների ֆոնին մարդկանց աշխատավարձն ու թոշակները նույնն են: Իսկ Նիկոլենք շարունակում են թալանել ու մսխել երկրի բյուջեն:
Օրերս Վարչապետի աշխատակազմը 1 միլիոն դոլար դրամաշնորհ է հատկացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, որի տնօրենի պաշտոնակատարը Անժելիկա Շապովալովան է։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ Շապովալովան ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի կինն է, ինչպես նաև Նիկոլի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ աղջիկը: Սրանք երկրի բյուջեն մեջ-մեջ են անում, իսկ ժողովուրդը սոված նստած է՝ ստացած կոպեկների հույսով: