Եկատերինբուրգում ադրբեջանցի դեռահասը ծեծի է ենթարկել կանանց և երեխաների
Advertisement 1000 x 90

Եկատերինբուրգում ադրբեջանցի դեռահասը ծեծի է ենթարկել կանանց և երեխաների

Եկատերինբուրգում ավտոբուսում կոնֆլիկտից հետո երկու կնոջ ծեծի ենթարկած դեռահասներից մեկը հարձակվել է նաև երեխաների վրա, հայտնում է РЕН ТВ-ն։

Ինչպես հայտնի է դարձել հեռուստաալիքին, 17-ամյա տղան մի խումբ ընկերների հետ հարձակվել է դպրոցականների վրա և թալանել նրանց։ Տուժած երեխաներից մեկի մոր խոսքով՝ իր որդին տեսագրության մեջ ճանաչել է երիտասարդին։ Անցյալ տարի հենց այս տղան և իր ընկերներն են փորձել խլել տղայի բանկային քարտն ու հեռախոսը, սակայն մերժում ստանալուց հետո նա հարված է ստացել գլխին և կորցրել գիտակցությունը, իսկ միջադեպը նկարահանվել է և տարածվել համացանցում։

Կինը նշել է, որ այս պատմությունն այդպես էլ ոչ մի հետևանք չի ունեցել իր որդուն նեղացնողի համար։ Նրա խոսքով, ոստիկաններն իրեն զգուշացրել են, որ «պետք չէ խառնվել» այս գործին, քանի որ տղան քեռի ունի, ով ոստիկան է, և «նրա հետ ինչ-որ բան են որոշելու» միայն այն դեպքում, եթե լուրջ հետևանքներ լինեն։ Նա դժգոհել է, որ տարածքում շորթման դեպքերը հաճախակիացել են, ոստիկանությունն արդեն բազմաթիվ հայտարարություններ է ստացել վրդովված ծնողներից, ուստի հույս ունի, որ իրավիճակը շուտով կհարթվի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եկատերինբուրգի բնակչուհին և նրա մայրը ծեծի են ենթարկվել ավտոբուսում մի քանի դեռահասների կողմից կոնֆլիկտից հետո։ Կնոջ մոտ ախտորոշվել է կոճի կոտրվածք, նա ծանր վիճակում հոսպիտալացվել է, դուստրը ուղեղի ցնցում է ստացել։

Տեղի ՆԳՆ-ից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել, մեկ կասկածյալ կալանավորվել է։ Znak.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ 17-ամյա կասկածյալը ադրբեջանցի է և Ռուսաստան է եկել ուսումնական վիզայով։ Նա ոստիկաններին պատմել է, որ ավտոբուսում կռվել է մի աղջկա հետ, իսկ նրա մայրը տուժել է, քանի որ կանգառում սկսել է հեռախոսի տեսախցիկով նկարահանել իրեն, ինչի համար էլ «ստացել է»։

lurer.com



Նման նյութեր