Սրտաբաններ Եվգենյա Յանոսը և Բինիտա Շահը հարցազրույց են տվել Business Insider-ին, որտեղ խոսել են սրտի առողջության վերաբերյալ ամենատարածված առասպելների մասին։
Նախ, սրտաբաններն ասել են, որ ալկոհոլի ցանկացած քանակություն վնասակար է առողջությանը, չնայած դրա օգտակարության մասին առասպելներին: Այնուամենայնիվ, բժիշկ Յանոսը նշել է, որ եթե օրական մեկ բաժակից ոչ ավել կարմիր գինի խմեք, այն կարող է թուլացնել զարկերակները և նվազեցնել անոթների բորբոքումը։
Մասնագետները նշել են առողջ սրտի համար ճիշտ սննդակարգի կարևորությունը։ Նրանք հատուկ ընդգծել են, որ հայտնի «կետո դիետան» իրականում վնասակար է անոթների համար, մինչդեռ շատերը կարծում են, որ ճիշտ հակառակն է, և ցանկալի է խստորեն վերահսկել սննդակարգում ձվերի քանակը՝ խոլեստերինի բարձր պարունակության պատճառով։
Առասպել կա, որ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ առաջանում են միայն տարեց մարդկանց մոտ, ովքեր անառողջ ապրելակերպ են վարում: Բայց սրտաբաններն ասել են, որ դա այդպես չէ։ Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար ստուգել արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև չափել ճնշումը։ Նրանք ավելացրել են, որ չնայած այն հանգամանքին, որ սրտի հիվանդությունը իսկապես ավելի տարածված է տարեց տղամարդկանց մոտ, ոչ ոք պաշտպանված չէ արյան շրջանառության համակարգի հետ կապված խնդիրներից: