Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (Յե) հերթական անգամ դիմել է նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին։ Այս անգամ երաժիշտը հրապարակային ներողություն է խնդրել իր ինստագրամյան էջում։
«Ես հասկացա, որ հաղորդագրություններում մեծատառերի օգտագործումը մարդկանց ստիպում է մտածել, որ ես գոռում են նրանց վրա։ Ես աշխատում եմ շփմանս վրա։ Հիմա ինձ այս հարցում օգնում է պրոֆեսիոնալների խումբը։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համաև։ Ես գիտեմ, որ Քիմի հետ նամակագրության սքրինշոթերը կարծես նրա նկատմամբ ծաղր լինեն։ Ես պատասխանատվություն եմ ստանձնում իմ պահվածքի համար։ Ես սվորում եմ, բայց առայժմ չունեմ բոլոր հարցերի պատասխանները»,- խոստովանել է Քանյեն։