Հնդկական ինքնաթիռներում հայտնվել են տեղեր միայն կանանց համար
Advertisement 1000 x 90

Հնդկական ինքնաթիռներում հայտնվել են տեղեր միայն կանանց համար

Հնդկաստանի Air India ավիաընկերությունը հատուկ տեղեր է սահմանել կանանց համար՝ նրանց սեռական ոտնձգություններից և բռնությունից զերծ պահելու համար, տեղեկացնում է BBC-ին:

Ներքին մի քանի չվերթերում առջևի վեց տեղերը կվերապահվեն կանանց համար: Այս որոշմանը նախորդել են ուղևորներին և անձնակազմի անդամներին հետամտելու մի քանի դեպքեր:

Ավիաընկերությունն այս կերպ ցանկանում է պաշտպանել միայնակ ճամփորդող ուղևորներին: Միայնակ կինը կարող է այդ տեղը գրանցման կանգնակում խնդրել առանց լրացուցիչ վճարի:

Հնդկաստանում կանանց համար արդեն կան գնացքների առանձին վագոններ և ավտոբուսներ, իսկ որոշ քաղաքներում երթևեկում են նույնիսկ վարդագույն  մոտոտաքսիներ, որոնք փոխադրում են միայն կանանց: