Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը, որը պարունակում է վիրուսանման մասնիկներ, կպաշտպանի կորոնավիրուսի մի քանի շտամների դեմ։ Այս մասին հայտնել է ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է կենտրոնին կլինիկական հետազոտության իրականացնել վիրուսանման մասնիկներով պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ։
«Սա նոր պատվաստանյութ է, որը մշակվել է նոր հարթակի վրա։ Պատվաստանյութը կլինի բազմավալենտ։ Մենք կհամադրենք s-սպիտակուցի հակածին տարբերակներ, այդ թվում «Դելտա» և «Օմիկրոն» շտամների»,–ասել է Գինցբուրգը։
Եթե բոլոր փորձարկումները հաջող անցնեն, պատվաստանյութը հանրության համար հասանելի կլինի այս տարվա աշնանը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն արդեն 2 պատվաստանյութ է ստեղծել` «Սպուտնիկը» և «Սպուտնիկ Լայթը»։ Վերոհիշյալ երկու պատվաստանյութերն էլ լայն գործածում ունեն։