Ինչպե՞ս կարող է ուլտրաձայնը մեծացնել հղիության հավանականությունը
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս կարող է ուլտրաձայնը մեծացնել հղիության հավանականությունը

Բարձր հաճախականությամբ ուլտրաձայնը կարող է արդյունավետ մեթոդ լինել սերմնաբջիջների շարժունակությունը բարձրացնելու եւ հաջող բեղմնավորման շանսը բարելավելու համար, պարզել են Մոնաշի համալսարանի ավստրալացի գիտնականները։

ԱՀԿ-ի գնահատմամբ՝ աշխարհում անպտղության թիվը հասել է 186 միլիոնի։ Սերմնաբջիջների ցածր շարժունակությունը, դրանց անկարողությունը՝ արդյունավետ կերպով տեղաշարժվել կնոջ սեռուղիներով, տղամարդկանց ցածր պտղաբերության ընդհանուր պատճառն է:

Գիտնականները պարզել են, որ բարձր հաճախականությամբ ուլտրաձայնով մշակված սերմնաբջիջները 30%-ով ավելի արագ են տեղաշարժվում կնոջ արգանդափողով: Ավելին, 20 վայրկյան ուլտրաձայնային ազդեցությունից հետո շարժուն սերմնաբջիջների թիվն ավելացել է 30%-ով։

Ներկայումս նման խնդիրները շտկելու միակ այլընտրանքային միջոցը ինվազիվ բուժումն է՝ պենտոքսիֆիլինի օգտագործմամբ: Սակայն նման պրոցեդուրան ինքնին ռիսկեր է պարունակում, բացի այդ, այս քիմիական նյութով բուժվող բջիջներն արագ մահանում են։

news.am