Եղիսաբեթ Երկրորդ թագուհին շների համար օծանելիք կթողարկի
Advertisement 1000 x 90

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին շների համար օծանելիք կթողարկի

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին շների համար պարֆյու կթողարկի, հայտնում է The Sun-ը։

Օծանելիքը կստանա «The Happy Hounds Dog Cologne» անունը։ Այն նկարագրում են որպես «մուշկի հարուստ բույր՝ բերգամոտի ցիտրուսային նոտաներով»։

Բնականաբար, վաճառքով անձամբ Եղիսաբեթ Երկրորդը չի զբաղվի։ Թագավորական խորհրդանշանով սրվակը կլրացնի զբոսաշրջիկների համար նախատեսված ապրանքների նմուշակազմն ու Սանդրինգեմում թագուհու կալվածքի հուշանվերների խանութում կվաճառվի 9,99 ֆունտ ստերլինգով (մոտավորապես 13,53 դոլար)։ Այն նկարագրվում է որպես «ունիսեքս» ապրանք։ Շների համար նախատեսված պարֆյումը շուկայում նորույթ չէ։ Այդպիսի ապրանքներ վաղուց արդեն հնարավոր է գտնել սովորական խանութներում։

news.am



Նման նյութեր