Միջազգային օդային տարածքում ուրբաթ և շաբաթ օրերին միջադեպեր են տեղի ունեցել ռուսական երեք Սու-35 կործանիչների մասնակցությամբ, որոնք հատել են ամերիկյան երեք հետախուզական P-8A ինքնաթիռների թռիչքի ուղիները, հայտնում է The Wall Street Journal-ը:
Պենտագոնը երկու միջադեպը համարում ոչ անվտանգ, իսկ մեկը՝ ոչ պրոֆեսիոնալ. 2020 թվականից ի վեր սրանք առաջին նման միջադեպերն են ԱՄՆ և ՌԴ ինքնաթիռների մասնակցությամբ։
Հունվարի 20-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, որում ներգրավված է ավելի քան 140 նավ, շուրջ 10.000 զինվորական:
Միջերկրական ծովում մշտական հիմունքներով տեղակայված է ռուսական էսկադրիլիա։ Այն ներառում է մինչև 15 ռազմանավ և օժանդակ նավեր, հաղորդում է ՌԴ Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունը։