Ուկրաինան և Դոնբասի հանրապետությունները փոխհրաձգություն են սկսել․ ՆԱՏՕ-ն և Կրեմլն արձագանքել են
Advertisement 1000 x 90

Ուկրաինան և Դոնբասի հանրապետությունները փոխհրաձգություն են սկսել․ ՆԱՏՕ-ն և Կրեմլն արձագանքել են

ԱՄՆ եւ ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները միմյանցից շատ մոտ տարածության վրա թռիչք են իրականացրել. նման 3 առանձին միջադեպ է արձանագրվել Միջերկրական ծովի վրա: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։

«Մենք դիվանագիտական ​​ուղիներով փոխանցել ենք մեր մտահոգությունները ռուսաստանցի պաշտոնյաներին: Ոչ ոք չի տուժել, սակայն նման գործողությունները կարող են հանգեցնել ոչ ճշգրիտ գնահատականների և սխալների, որոնք վտանգավոր հետեւանքներ կարող էին ունենալ»,- մեջբերում է թերթը ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Մայք Կաֆկային:

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները և Ուկրաինայի զինված ուժերը փետրվարի 17-ին միմյանց մեղադրել են փոխհրաձգությունների և Դոնբասում հակամարտության սրման մեջ, հաղորդում է Лента պարբերականը։

Ըստ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության՝ ուկրաինական ուժերը կրակ են բացել Լուգանսկի 5 բնակավայրի ուղղությամբ։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից նույնպես հայտնել են, որ ուկրաինացի զինվորականներն այսօր մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են բնակավայրերը ականանետների միջոցով։ Ըստ Դոնեցկի ժողովրդական միլիցիայի՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար իրենք ստիպված են եղել պատասխան կրակ բացել։

Իր հերթին ուկրաինական կողմը հայտարարում է, որ հակառակորդը Դոնբասի մի քանի բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացել, որի հետևանքով վիրավորվել է մեկ ուկրաինացի զինծառայող և երկու խաղաղ բնակիչ։

Ուկրաինական կողմը նաև հայտնել է, որ ինքնահռչակ հանրապետությունների տարածքից արձակված արկը հարվածել է Ստանիցա Լուգանսկայայի շրջանի մանկապարտեզի շենքին։ Երեք խաղաղ բնակիչ կոնտուզիա է ստացել, իսկ բնակավայրի կեսը մնացել է առանց էլեկտրականության։

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ հակամարտության սրումը Ռուսաստանի կողմից փորձ է ստեղծել պատրվակ Ուկրաինա մտնելու համար։

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Կրեմլը Դոնբասի շփման գծում տեղի ունեցածն անվանել է սադրիչ գործողություններ Կիևի կողմից։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում լարվածություն աճում է, որը կարող է ամեն րոպե վերածվել պատերազմի նոր բռնկման։

 



Նման նյութեր